Մեծ Բրիտանիան ճանաչել է Իրաքում եզդիների ցեղասպանությունը

15:15     1 օգոստոսի, 2023

Մեծ Բրիտանիան ճանաչել է եզդիների ցեղասպանությունն Իրաքում, այն իրականացրել է «Իսլամական պետությունը»։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին նշվել է Բրիտանիայի դեսպանության կայքում հրապարակված հայտարարությունում։

«Այսօր մենք պատմական քայլ ենք կատարել՝ ճանաչելով, որ եզդի ժողովրդի դեմ կատարվել է ցեղասպանություն»,- տեքստում մեջբերվել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար, լորդ Թարիք Ահմադի խոսքերը։

Այս տարվա հունվարին եզդիների դեմ կատարված հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու օգտին քվեարկել էր Գերմանիայի խորհրդարանը։


© armedia.am