Մեծ Բրիտանիան ԻՊ-ի կողմից եզդի ժողովրդի կոտորածները պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն

19:02     1 օգոստոսի, 2023

Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է, որ 2014 թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցեղասպանական գործողություններ» է իրականացրել եզդի ժողովրդի նկատմամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Հայտարարությունը հրապարակվել է ԻՊ-ի կողմից Իրաքի եզդի փոքրամասնության դեմ իրականացված վայրագությունների 9-ամյա տարելիցին ընդառաջ:

 


© armedia.am