Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է, որ 2014 թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցեղասպանական գործողություններ» է իրականացրել եզդի ժողովրդի նկատմամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Հայտարարությունը հրապարակվել է ԻՊ-ի կողմից Իրաքի եզդի փոքրամասնության դեմ իրականացված վայրագությունների 9-ամյա տարելիցին ընդառաջ: