Իրանը թիրախում․ տարածաշրջանային վիճելի հարցե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական պայքար

12:59     4 օգոստոսի, 2023

Չնայած Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բավականին թուլացրել է երկու երկրների միջև առճակատումը, սակայն Թեհրանը  և էր-Ռիադը շարունակում են պայքարը տարածաշրջանում գերակայության համար, և չի բացառվում, որ տարբեր դերակատարներ փորձեն օգտագործել երկրների միջև առկա տարաձայնություններն ու խնդիրները տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու նպատակով։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա, քանի որ մի կողմից  այն ևս գտնվում է Իրանի շահերի գոտում, մյուս կողմից մեր տարածաշրջանում ևս ակտիվ զարգացումներ և ուժային վերադասավորումների գործընթաց է տեղի ունենում՝ դրանից բխող մարտահրավերներով։

Հասմիկ Վարդանյանի մեկնաբանությունը ParaTV-ի եթերում:

 


© armedia.am