Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի մասին

10:31     5 օգոստոսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակների ու արդյունքների մասին:

Ի պատասխան, պետքրատուղարությունից հայտնել են.

«Պարոն Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Այս պահին չունենք որևէ այլ մանրամասներ հայտնելու համար: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք, քանի որ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղություն կառուցելու ուղղությամբ»։


© armedia.am