Բացե՛ք Լաչինի ճանապարհը․ Արթուր Աբրահամի կոչը՝ աշխարհին

15:22     6 օգոստոսի, 2023

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել ապաշրջափակել Արցախն ու բացել Լաչինի միջանցքը, փոխանցում է Armenia Today-ը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է ստեղծվել։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է:

120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է»,-նշել է Արթուր Աբրահամը։

Նա շեշտել է, որ մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:

«Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին կոչ եմ անում միջամտել:

Բացե՛ք Լաչինի ճանապարհը»,-հավելել է նա։


© armedia.am