Անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ԼՂ վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

13:10     7 օգոստոսի, 2023

Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար։ Այս մասին իր թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։

Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է։

Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- գրել է նա։

On June #PACE adopted????⬇️on blockade of #LachinCorridor based on Paul Gavan’s report.@paul_gavan on 4 Aug:“What we are witnessing now is deliberate attempt to ethnically cleanse ARM population of #NagornoKarabakh.”

Now clear steps needed to implement all intl calls &decisions. pic.twitter.com/pqEjecZmxh

— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 7, 2023


© armedia.am