ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել Ուկրաինայի արտգործնախարարի հետ

08:29     8 օգոստոսի, 2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Զրույցի մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակահարձակման շրջանակում զարգացումները, Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար վերջին բանակցությունները, ինչպես նաև  երկու երկրների միջև անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։


© armedia.am