Ուկրաինան դեմ է հրադադարի ցանկացած սցենարի․ Պոդոլյակ

08:38     8 օգոստոսի, 2023

Ուկրաինան դեմ է հրադադարի ցանկացած սցենարի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի դե ֆակտո հաղթանակ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Սա մեծ պարտություն կլինի արևմտյան աշխարհի համար և կառնա ներկայիս գլոբալ անվտանգության կարգի ավարտը»,- գրել է նա Twitter-ում։ 

Պոդոլյակը նշել է, որ «ներկայիս տրամադրվածությամբ բանակցային գործընթաց չի կարող լինել»։


© armedia.am