Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ` պաշտպանության ոլորտում ՌԴ-ին ենթադրյալ աջակցության պատճառով

18:58     8 օգոստոսի, 2023

Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցուցակը 19 կետով՝ ի թիվս այլ անձանց և ընկերությունների ներառելով նաև իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ենթադրաբար իրենց աջակցությունն են ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությանը պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Բրիտանիայի կառավարության կողմից տարածված հայտարարությանը:

Սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, իրանական Paravar Pars ընկերության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ), որոնք զբաղվում են զարգացման և օդատիեզերական տեխնոլոգիաներով։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև ռուսական էլեկտրոնիկայի մշակման SMT-iLogic ընկերությունը, Սանկտ Պետերբուրգում գրանցված Stout ընկերությունը, որը, ըստ Լոնդոնի, ներմուծում է էլեկտրոնային բաղադրիչներ, և բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային բաղադրիչների մատակարար «TestKomplekt» ընկերությունը:


© armedia.am