Քարդաշյանն իր էջում անդրադարձել է Օքամփոյի` Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցին. լուսանկար

19:33     9 օգոստոսի, 2023

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է բժիշկ Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, որը, հրապարակելով միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023թ» զեկույցը, հորդորում է իր հետևորդներին կիսվել գրառմամբ, հաղորդում է Aysor.am-ը։

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,- գրել է Իսրայելյանը։


© armedia.am