Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա Անկարայի առաջ քաշած պայմաններով․ Ասադ

22:11     9 օգոստոսի, 2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունը այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

«[Թուրքիայի նախագահ] Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա Անկարայի կողմից սահմանված պայմաններով։ Ստեղծված իրավիճակում նրա հետ բանակցությունների գնալը կնշանակի Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ թուրքական օկուպացիայի ճանաչում»,- ասել է Սիրիայի նախագահը։

 


© armedia.am