Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։
Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը: