Մոսկվայի, Մոսկվայի շրջանի և Կալուգայի օդանավակայանները ուրբաթ՝ օգոստոսի 11-ի առավոտյան սահմանափակումների ներդրումից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Չվերթների ընդունման և ուղարկման սահմանափակումները հանվել են Մոսկվայի ժամանակով 10:50-ին: «Սահմանափակումների ողջ ընթացքում օդանավի և ցամաքային ծառայությունների անձնակազմերը ապահովել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայում 5 անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք ուղևորվում էին մայրաքաղաք։ ՌԴ պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքի հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։
Դա ազդել է Վնուկովոյում ավիահաղորդակցության վրա։ Օդանավերը, որոնք ուղևորվում էին այդ օդանավակայան, ուղղվել են մայրաքաղաքի այլ օդանավակայաններ՝ Շերեմետևո և Դոմոդեդովո։ Խոսքը, մասնավորապես, առնվազն 10 չվերթի մասին է Անկարայից, Երևանից, Շարմ էլ Շեյխից, Դուբայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից, Սուրգուտից, Ուֆայից և Պերմից։