ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ազդեցության բոլոր լծակները. կոնգրեսական Ջիմ ՄակԳովերն

12:19     12 օգոստոսի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ազդեցության բոլոր լծակները, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը, որպեսզի վերջ տրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը։ NEWS.am-ի հաղորդմաբ այս մասին Х-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ ՄակԳովերնը։

«Հայ բնակչությանը Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղում պարենի, ջրի և դեղորայքի մատակարարումների արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է»,- նշել է կոնգրեսականն իր գրառման մեջ։


© armedia.am