ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ազդեցության բոլոր լծակները, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը, որպեսզի վերջ տրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը։ NEWS.am-ի հաղորդմաբ այս մասին Х-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ ՄակԳովերնը։
«Հայ բնակչությանը Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղում պարենի, ջրի և դեղորայքի մատակարարումների արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է»,- նշել է կոնգրեսականն իր գրառման մեջ։