Օկամպոն կոչ է արել արցախցիների ձայնը հասցնել Բլինքենին՝ հրապարակման մեջ նշելով Քիմ Քարդաշյանին և Էրիկ Իսրայելյանին

14:29     12 օգոստոսի, 2023

Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Ինչպես հայտնում է NEWS.am-ը այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Լեռնային Ղարաբաղի հայերը ձայն և քաղաքակական ներկայացվածություն չունեն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը։ Սա նրանց կօգնի հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին»,- ասում է նա կից տեսանյութում։

Օկամպոն գրառման մեջ նշել է հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն իրենց ձայնը աշխարհին հասցնելու, և կոչ է արել օգնել նրանց այդ հարցում:

The blockade of food, oil, medicine, and other essential goods to a protected group should be considered a genocide: Azerbaijan’s Blockade of the Lachin Corridor Between #Armenia and Nagorno-Karabakh #StopArmenianGenocide2023 @KimKardashian @esrailian pic.twitter.com/SSomzmg54m

— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) August 11, 2023


© armedia.am