Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

10:16     17 օգոստոսի, 2023

Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am