Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում վերջին մրցափուլից առաջ առաջատար եռյակում է

12:37     18 օգոստոսի, 2023

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ:

8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հայաստանի թիմ

Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը:


© armedia.am