Մոսկվայում խոցված ԱԹՍ-ն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ

11:37     21 օգոստոսի, 2023

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ առավոտյան Մոսկվայի մարզում խոցված երկու ԱԹՍ-ներից մեկն ընկել է իր տան մոտ, փոխանցում է Aysor-ը։

«Իստրայի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում։ Շնորհակալություն մեր հակաօդային պաշտպանությանը, որ զոհեր և ավերածություններ չկան»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Մոսկվայի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։


© armedia.am