Բելգիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան

15:13     21 օգոստոսի, 2023

Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը։ 

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:


© armedia.am