Լավրովը ժամանել է ՀԱՀ. նախարարին պարերով են դիմավորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:30     22 օգոստոսի, 2023

ԲՐԻՔՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում անցկացվելու է օգոստոսի 22-24-ը։ Ռուսաստանը հանդիպմանը ներկայացնում է ԱԳՆ ղեկավարը,իսկ ՌԴ նախագահը գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի ձևաչափով։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր մեկնել է Յոհաննեսբուրգ, որտեղ կմասնակցի ԲՐԻՔՍ երկրների գագաթնաժողովին։
ՌԴ նախարարին ՀԱՀ–ում դիմավորել են պարերով։
ԲՐԻՔՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում կանցկացվի օգոստոսի 22-24-ը։ Ռուսաստանը հանդիպումներին ներկայացնում է Լավրովը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի ձևաչափով։
Առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնման և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի անցման հարցերը։
ՀԱՀ–ի ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ԲՐԻՔՍ–ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել 23 երկիր, ևս մի շարք երկրներ իրենց հետաքրքրությունն են հայտնել ոչ պաշտոնական մակարդակով։

 


© armedia.am