Մինչև օգոստոսի 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով

11:05     22 օգոստոսի, 2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դա պայմանավորված է անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ:

Մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:


© armedia.am