Հանուն երևակայական գերիշխանության պահպանման՝ ԱՄՆ-ն անխոհեմ կերպով ընդլայնում է իր ռազմական ենթակառուցվածքն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ մոտեցնելով Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ТАСС-ը։
«Պետք է նշել, որ ԱՄՆ-ն իր երևակայական գերիշխանությունը պահպանելու համար շարունակում է լարվածություն և անկայունություն հրահրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Պատրուշևը Մագադանում՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի անվտանգությանը նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն «ընդլայնում է ռազմական ենթակառուցվածքը՝ այն մոտեցնելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմաններին»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ստեղծել է AUKUS ռազմական դաշինքը (ԱՄՆ, Անգլիա, Ավստրալիա), ինչպես նաև քննարկում է Թայվանին զենք մատակարարելու և «Խաղաղօվկիանոսյան քառյակի» նոր դաշինք ստեղծելու հնարավորությունը՝ ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Kyodo-ն, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Ճապոնիան օգոստոսի 23-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հարավչինական ծովում։ Ըստ լրատվամիջոցի՝ երեք երկրները մեծ ռազմանավեր կուղարկեն Ֆիլիպիններ։