ՄԱԿ-ը և Թուրքիան հացահատիկային գործարքը վերսկսելու առաջարկներ են մշակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է բանակցային գործընթացին մասնակցող աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկային գործարքին, եթե ռուսական կողմի առջև ստանձնած պարտավորությունները կատարվեն։