Օգոստոսի 24-25-ը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստանի Հանրապետություն և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտնում են, որ միջոցառումն անցկացվելու է Ռուսաստանի նախագահության ներքո՝ Եվրասիական տնտեսական միության մարմիններում։
Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և որոշել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները։