Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

10:52     25 օգոստոսի, 2023

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 28-ին  աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Այս մասին հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։ 

Արմեն Գրիգորյանն այցի շրջանակներում կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:


© armedia.am