Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

11:21     25 օգոստոսի, 2023

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:

 «Լուրերը» հայտնում է, որ այսօր Կասպրչիկը այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները:


© armedia.am