Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

11:32     25 օգոստոսի, 2023

Այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Մենք առաջարկում ենք դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում և ընդունել այս ռազմավարական փաստաթուղթը առաջնորդների տարեվերջյան հանդիպման ժամանակ»,- նշել է նա, հաղորդում է news.am-ը։

 


© armedia.am