Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

15:08     26 օգոստոսի, 2023

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Թուրքիայի Աղետների կառավարման վարչության (AFAD) X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

Ըստ վարչության հրապարակած տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11։58-ին (Երևանի ժամանակով՝ 12։58) Նուրհակի շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,99 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։


© armedia.am