Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին

17:18     26 օգոստոսի, 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


© armedia.am