Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

18:01     26 օգոստոսի, 2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանն օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


© armedia.am