Այս պահին հայտնի չէ՝ քանի երիտասարդի են Հակարիի անցակետից ձերբակալել․ Արցախի ՄԻՊ

15:02     28 օգոստոսի, 2023

Այս պահին հայտնի չէ, թե ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում քանի հայ երիտասարդի են ձերբակալել։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հիմա փաստահավաք աշխատանքներով ենք զբաղված, երբ ավարտենք, հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ, իբրև, նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով։

Այժմ  արցախյան կողմը մեկ երիտադասարդի առևանգման փաստն է հաստատել։

Հիշեցնենք՝  Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ։


© armedia.am