Մակրոնին Բաքվում մեղադրել են «անհարգալից վերաբերմունքի» մեջ՝ «Լաչինի միջանցք» արտահայտությունն օգտագործելու համար

20:31     28 օգոստոսի, 2023

Բաքվում շարունակում են վիրավորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հարձակումների հերթական շարքի պատճառը «օգոստոսի 28-ին դեսպանների համաժողովում նրա արած հայտարարություններն էին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի խոսքով՝ դրանք «խաթարում են խաղաղ գործընթացը և թյուր պատկերացում են ստեղծում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին»։

«Ֆրանսիայի նախագահի՝ «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումները, ինչպես նաև հարկադրանքի միջոցների մասին հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հաջիզադեն վստահեցրել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում, և ցանկացած արտաքին միջամտություն, որը խոչընդոտում է այս գործընթացին, վճռականորեն կճնշվի»։

Հիշեցնենք, որ այսօր «խաղաղ» ադրբեջանցիներն առևանգել են երեք հայ ուսանողի, հաղորդում է News.am-ը։ 


© armedia.am