Ռուս խաղաղապահները առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարները մտնեն Արցախ. Իշխանյան

13:07     30 օգոստոսի, 2023

Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, փոխանցում է Aysor-ը։

«Ռուս խաղաղապահների հրամանտարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկատցված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին:

Այս քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել, համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմի միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն, այստեղ շտ կարեւոր է  Արդախի ընդհանուր դիրքորոշումը եւ ռոսւական կողմի համապատասխան բացատրություններ տալը», - ասաց Իշխանյանը:


© armedia.am