Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախին օգնելու հարցում Ֆրանսիայի նախաձեռնություններին, փոխանցում է Aysor-ը։
«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի»,-ասել է նա: