Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա- Երևան- Պրահա երթուղով թռիչքները

17:43     30 օգոստոսի, 2023

Czech Airlines ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան- Պրահա երթուղով չվերթները:

Համաձայն «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:


© armedia.am