Արցախը խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է ուղարկում, բայց Ադրբեջանը չի պատասխանում․ ԱՀ ԱԳ նախարար

16:58     30 օգոստոսի, 2023

Ադրբեջանը երեկ հերթական սադրանքն է իրականցրել՝ ուղարկելով «հումանիտար» օգնությունը։ Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ ընդգծելով՝ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ, փոխանցում է Aysor-ը։

Մեկնաբանելով Ադրբեջանից եկած լուրերը, թե Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ Արցախի պաշտոնյան ասաց, որ  Բաքվից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել, որոնք մինչև օրս իրականություն չեն դարձել։

Նա նաև ընդգծեց, որ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։


© armedia.am