Սոթքի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր

11:15     1 սեպտեմբերի, 2023

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:


© armedia.am