Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում

12:09     1 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 
Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:


© armedia.am