Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին

18:59     1 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում: Այս մասին հայտնել Է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։

Նախօրեին կայացել է երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Նախարարների խոսքով՝ իրենք մշակել եբ բարձր մակարդակով բանակցություններին ներկայացված հարցերը, մասնավորապես՝ քննարկել են հացահատիկի գործարքը։


© armedia.am