Եվրասիական տնտեսական միության փոխադարձ առևտրաշրջանառությունն ազգային և բարեկամական արժույթներով 2023 թվականին կհասնի 90 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76 տոկոս,հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ առաջին հերթին ազգային և բարեկամական արժույթներով։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ նախագծերի իրականացումը չպետք է կախված լինի միջազգային տնտեսական կապերի սպասարկման մեխանիզմներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից, և դոլարը, եվրոն և իենը անվանել է անվստահելի արժույթներ: