Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. վարչապետ

08:25     2 սեպտեմբերի, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։

«Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի ( նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Փաշինյանը։


© armedia.am