Շրջափակված Ստեփանակերտ. Կես հաց՝ մեկ անձին

20:23     4 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտում մեկնարկել է հացի համար կտրոնների տրամադրման գործընթացը: Այդ նպատակով սպասարկման կետեր են բացվել մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ հասցեներում: Մեկ անձը մեկ օրվա համար կտրոնով կկարողանա գնել մոտ 200 գրամ հաց: Ըստ տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ կտրոններով հացի վաճառքը կսկսվի վաղվանից. իհարկե, նրանց համար, ովքեր կհասցնեն կտրոն ստանալ:

«Ստեփանակետում կա ալյուրի, հետևաբար հացի խնդիր, ինչից ելնելով որոշում է կայացվել սեպտեմբերի 5-ից հացի վաճառքը կազմակերպել բացառապես կտորնների միջոցով»,-Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։ 

Նա նշում է, որ կտրոնային համակարգը կբացառի նույն անձին կամ ընտանիքին հացի կրկնակի վաճառքը, ինչն էլ կազդի հերթերի քանակի վրա։ 

Հացի կտրոնը տրամարդվում է 8 օրվա համար։ Մեկ շնչի հաշվով հաշվարկը կատարված է կես հացի՝ մոտ 200 գրամի չափաբաժնով, հաղորդում է Panorama.am–ը: 

 


© armedia.am