Բորելը կմեկնի Վրաստան

22:21     4 սեպտեմբերի, 2023

Մոտ օրերս Վրաստանի իշխանությունները ակնկալում են Եվրամիության արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը, որի ժամանակ կքննարկվի հանրապետությանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ 12 առաջարկությունների կատարումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք իրականացնում ենք և արդեն կատարել ենք բոլոր 12 առաջարկությունները։ Մենք անում ենք առավելագույնը: Մենք մշտական ​​շփում ունենք եվրոպացի գործընկերների հետ։ Մի քանի օրից մենք սպասում ենք պարոն Բորելին, որին ևս մեկ անգամ կփոխանցենք թարմացված տեղեկատվություն այն մասին, թե որտեղ ենք գտնվում 12 հանձնարարականների իրականացման գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին։

 


© armedia.am