Արցախում ընդդիմադիր 3 խմբակցությունները Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

15:47     6 սեպտեմբերի, 2023

Արցախի Հանրապետության Խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը եւ Արցախի ժողովրդավարական խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում, հայտնում է Արցախպրես-ը:

Ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։


© armedia.am