Ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը և անվստահությունը, կարծես թե, չի հաջողվում հաղթահարել: Այս մասին են վկայում այս շաբաթ Սոչիում ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների հայտարարված արդյունքները:
Պուտին-Էրդողան բանակցություններ չէին կարող շրջանցել նաև իրավիճակը Հարավային Կովկասում: Միանաշանակ է, որ այստեղ ևս, հաշվի առնելով տարածաշրջանի եռացող վիճակը, կողմերն առնվազն ժամացույցի սլաքները ճշտելու անհրաժեշտություն ունեին: Ինչպես մյուս տարածաշրջաներում, Հարավային Կովկասում ևս քիչ հավանական է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերած լինեն՝ հաշվի անելով Մոսկվայի և Անկարայի միջև այսօր առկա վստահության խորը ճգնաժամը, սակայն սա բնավ չի նշանակում, որ նման պայմանավորվածությունների բացակայությունը կարող է որոշակիորեն դանդաղեցնել տարածաշրջանային զարգացումները:
Մանրամասները տեսանյութում.