Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Երևանի կողմից իրականացված մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Aysor.am-ը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, խոսքը Հայաստանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի և Կիևի վարչախմբին հումանիտար օգնություն փոխանցելու, ինչպես նաև Հայաստանում ամերիկյան կողմի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին է։ Այս քայլերը բնորոշվել են ոչ բարեկամական։
Անընդունելի է համարվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված հայտարարությունը։