Ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

17:54     9 սեպտեմբերի, 2023

Ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Տեղեկությունը տարածել է ադրբեջանական Կարմիր մահիկը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

Նշվում է, որ օգնությունը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները բավարարելու նպատակով: Ժամը 14:30-ին պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:

 

 

 


© armedia.am