Բաքուն ռազմական տեխնիկա կուտակում է սահմանին, տեսանյութերից դա երևում է. ՊՆ փոխնախարար

11:45     11 սեպտեմբերի, 2023

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ունի նույն տեղեկատվությունը, ինչի մասին խոսել է վարչապետը և ինչի մասին հրապարակումներ է անում պաշտպանության նախարարությունը, այն է՝ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում, գրում է Այսօր-ը:

«Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք։

Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, թե պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։

«Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասաց Արման Սարգսյանը։


© armedia.am